Պատրաստ եմ առաջիկա մենամարտին․ Ծառուկյան — Հայաստանի Հանրային Ռադիո

Դեկտեմբերի 30-ին Երևանում կայանալիք մենամարտից առաջ Արման Ծառուկյանը խոսել է իր տրամադրության, պատրաստվածության և մրցակցի մասին։

Ծառուկյանի խոսքով՝ տրամադրությունը շատ լավ է, իսկ Հայաստանում մենամարտելու հնարավորությունը՝ առանձնահատուկ և երկար սպասված։

Նա ընդգծել է, որ սա իր առաջին մենամարտն է հայրենիքում, և այդ հանգամանքը լրացուցիչ մոտիվացիա է տալիս։

Խոսելով մրցակցի մասին՝ Ծառուկյանը նշել է, որ թեև Շալա Բուլետը հիմնականում հարվածային մարզիկ է և չունի մեծ փորձ գրեպլինգի մենամարտերում, այնուամենայնիվ պատրաստակամություն է հայտնել մրցել ցանկացած պայմաններում։

Ծառուկյանի խոսքով՝ ինքն ամբողջությամբ պատրաստ է առաջիկա մենամարտին և վստահ է իր ուժերին։

Leave a Comment