Ճանապարհները հիմնականում անցանելի են, Լարսը` բաց — Հայաստանի Հանրային Ռադիո

Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են։

Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները:

Շիրակի, Կոտայքի, Լոռու և Տավուշի մարզերում, Արագածի, Թալինի, Ապարանի, Վարդենիսի, Մարտունու և Ճամբարակի տարածաշրջաններում տեղում է ձյուն:

Վարորդներին հորդորում ենք երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։

Լարսի մասին

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։

Leave a Comment