«Shacman» բեռնատարը ճանապարհի մերկասառույցի պատճառով բախվել է ժայռին․ կա վիրավոր



Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին 

Դեկտեմբերի 19-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 16։30-ի սահմաններում Մեղրի-Երևան Մ17 ավտոճանապարհի 24-րդ կմ հատվածում Սյունիքի մարզի բնակիչ 60-ամյա Կարեն Մ․-ն իր վարած «Shacman» մակնիշի բեռնատարով, արգելակելու ժամանակ, ճանապարհածածկի սառած լինելու պատճառով կորցրել է ավտոմեքենայի կառավարումը դուրս եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և բախվել հանդիպակաց ժայռին, հայտնում է Shamshyan.com-ը։

Վթարի հետևանքով վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Մեղրի» բժշկական կենտրոն։

Վթարի փաստով քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ։

Գ․ Շամշյանի տեղեկություններով վարորդ Կարեն Մ․-ն աշխատում է «Աժդանակ» ՍՊԸ-ում, որպես վարորդ։

Հետևեք մեզ՝ այստեղ

Leave a Comment