Մեր հայրենիքը hարվածներ արդեն շատ է ստացել, և կարևոր է համախմբել ֆիզիկական և հոգևոր մեր բոլոր ուժերը՝ Նոր տարում մեր երկրի վերածննդի և վերակառուցման սկիզբը դնելու համար. Գագիկ Ծառուկյան

Մեծ պատասխանատվությամբ արձանագրում եմ, որ «Առաջարկ Հայաստանին» նախագիծն այս տարի սկսեց իր ոգևորիչ ճամփորդությունը մեր երկրի քաղաքներով ու գյուղերով, սփյուռքի համայնքներով։

Մարդիկ ընդունեցին, որ այն իրենց համար է, իրենց մասին և, որ դրա հիմնական արժեքը հենց իրենց անմիջական մասնակցությունն է։
Ստացվել են հազարավոր հետաքրքիր առաջարկներ՝ Հայաստանի բոլոր քաղաքներից ու գյուղերից, բոլոր ոլորտներից, սոցիալական շերտերից։ Այդ առաջարկները կարող ենք ամբողջացնել հետևյալ առանցքային կետերով.
1. Ներքին համերաշխություն
2. Իրական խաղաղություն
3. Խեղճության մերժում
4. Նոր մարդիկ, նոր գաղափարներ, նոր օդ
5. Վերկուսակցական թիմ, ընդունակների իշխանություն
6. Արդար բարքեր, արդար պետություն
7. Տնտեսական խոշոր, հուսալի նախագծեր
8. Պաշտպանված բիզնես
9. Գյուղի վստահ զարգացում
10. Առողջ սերունդ
11. Համատեղ՝ անզիջում պայքար չարիքի՝ թմրամոլության դեմ

Leave a Comment