Նիկոլը Կառավարության նիստում հայտարարել է, թե Արցախից տեղահանված մեր հայրենակիցների համար բնակապահովման ծրագիր են իրականացնում, որի շրջանակներում պետությունը մեկ հոգուց բաղկացած ընտանիքների դեպքում մտադիր է վարձակալած բնակարանների վարձի հայթայթման հարցում անտարբեր չգտնվել ու հարկ եղած դեպքում ասենք մի 10 տարի անդադար օգնել:
Կյանքը ցույց տվեց, որ իշխանությունների՝ ավել վաղ տված նմանատիպ խոստումները սին դուրս եկան. այն աջակցության ծրագրերը, որոնք ներդրվեցին արցախցիների բռնագաղթից հետո, փաստացի շատ քիչ բան փոխեցին նրանց կյանքում՝ դառնալով ձևական. բնակապահովման անլուծելի խնդիրներ ունեն այսօր ոչ միայն մեկ հոգուց, այլև ասենք մի տաս հոգուց բաղկացած ընտանիքները՝ չհաշված աշխատանքի ու բավարար եկամտի պրոբլեմը, որի լուծման ուղղությամբ պետության կատարած քայլերն ակնհայտորեն ոչ բավարար են:
Տեսականորեն Նիկոլի հայտարարոթյունը վատ չի հնչում, բայց հարց է առաջանում՝ իսկ ի՞նչ երաշխիք կա, որ պետությունն ասենք ընտրություններից հետո, երբ Նիկոլի համար քաղաքական վտանգն այլևս անցած կլինի, չի վերանայի հայտարարվող 10 տարվա ժամկետը կամ առհասրակա չի հրաժարվի: Նիկոլին ի՞նչ, ամաչելո՞ւ է, թե՞ խիղճն է տանջելու: Ակնհայտ է, որ նա ընդամենը բռնագաղթած մեր հայրնեակիցների «գլխի տակ փափուկ բարձ է դնում», որ նրանց հուշտ չանի, ընդդիմության գիրկը չմղի, որ հոգատար ղեկավարի տպավորութուն թողնի:
Չխաբվե՛ք:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ: