Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը 2025 թվականի դեկտեմբերի 8-ի որոշմամբ վարչական տուգանք է նշանակել «Հայրենատեր» կուսակցության նախագահ, Արաբկիր համայնքի նախկին թաղապետ Հովհաննես Շահինյանի նկատմամբ։ Տուգանքի չափ է սահմանվել նվազագույն աշխատավարձի 450-ապատիկը՝ 30 600 000 հազար դրամ։
Վարույթը նախաձեռնվել էր ՀՀ կուսակցությունների մասին օրենքը խախտելու հիմքով։ Կուսակցության 2024 թվականի ֆինանսական միջոցների աղբյուրների, ծախսերի, գույքի մասին տարեկան հաշվետվությունը չի ներկայացվել ԿԿՀ։
Վարույթի ընթացքում պարզվել է, որ Հովհաննես Շահինյանը դեռ 2003 թվականից է հանդիսանում կուսակցության գործադիր մարմնի ղեկավար եւ ի պաշտոնե տարեկան հաշվետվություն ներկայացնող անձ։ Սակայն, մինչ վարույթի քննության օրը՝ չնայած տարբեր իրազեկումներին, Հովհաննես Շահինյանը հաշվետվություններ չի ներկայացրել։
Պատրաստեց Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆԸ
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը: