Բազմաթիվ ընտանիքների ձմռան ամիսների կոմունալ ծախսերը հոգալու նպատակով «Գագիկ Ծառուկյան» բարեգործական հիմնադրամը ֆինանսական աջակցություն կտրամադրի «Արցախն իմ սրտում» սոցիալ-բարեգործական հիմնադրամին. Տոնոյան

Իվետա Տոնոյանը գրել է.

 

«Արցախն իմ սրտում» սոցիալ-բարեգործական հիմնադրամի հիմնադիր Նժդեհ Իսկանդարյանը դիմել է Գագիկ Ծառուկյանին՝ սոցիալական ծանր պայմաններում հայտնված արցախցիների որոշ սոցիալական խմբերի անհետաձգելի աջակցության խնդրանքով։

 

Խոսքը վերաբերում է վառելիքաքսուքային նյութերի պահեստի պայթյունի հետևանքով զոհվածների և անհայտ կորածների (238 անձ), ինչպես նաև 2023 թվականի սեպտեմբերի 19-20-ին ադրբեջանական ագրեսիայի հետևանքով զոհված քաղաքացիական անձանց (22 անձ) ընտանիքների կոմունալ վճարումների հետ կապված ծախսերը հոգալուն։

 

 Քանի որ խնդիրն առաջնային կարևորության է և պահանջում է հրատապ լուծում, Գագիկ Ծառուկյանը հանձնարարել է «Ծառուկյան» բարեգործական հիմնադրամի աշխատակազմին արտահերթ կարգով լուծում տալ հարցին։

 

Որոշվել է, որ «Գագիկ Ծառուկյան» բարեգործական հիմնադրամն արտահերթ ֆինանսական աջակցություն կտրամադրի «Արցախն իմ սրտում» սոցիալ-բարեգործական հիմնադրամին՝ դեկտեմբեր, հունվար և փետրվար ամիսների բազմաթիվ ընտանիքների կոմունալ ծախսերը հոգալու նպատակով։

Leave a Comment