Փաշինյանը պատարագի կմասնակցի Գառնիի Սբ Աստվածածին եկեղեցում

Փաշինյանը պատարագի կմասնակցի Գառնիի Սբ Աստվածածին եկեղեցում

25 դեկտեմբերի 2025 – 16:26 AMT

PanARMENIAN.Net – ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը դեկտեմբերի 28–ին պատարագի կմասնակցի Գառնիի Սուրբ Աստվածածին եկեղեցում։ Այդ մասին նա ասել է կառավարության նիստից հետո ճեպազրույցի ժամանակ, հայտնում է «Փաստինֆոն»։

Անդրադառնալով իշխանական լրատվամիջոցներում Եզրաս սրբազանի՝ իբր գործակալ լինելու մասին հրապարակումներին՝ վարչապետը նշել է, որ ԱԱԾ-ին հավելելու որևէ բան չունի։

«ԱԱԾ-ին ավելացնելու բան չկա, եթե կառավարությունն ավելացնելու բան ունենա, ապա կասեն»,–ասել է նա։

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպած և Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Բ–ին հանգստի կոչելու պահանջով հավաքվելու կոչ արած 10 եպիսկոպոսները դեկտեմբերի 18–ին Էջմիածնում հանդես են եկել հայտարարությամբ և արագ հեռացել։ Միևնույն ժամանակ Մայր Տաճարի ներսում ընթանում էր ժամերգությունը՝ Ամենայն Հայոց կաթողիկոսի մասնակցությամբ։

«Սուրբ Էջմիածնի առջև ոտնձգության հերթական փորձը կատարվեց այսօր, ցավոք, նաև մեր որոշ եկեղեցականների միջոցով, սակայն հավատավոր մեր ժողովրդի զավակները մնում են աներեր ու աներկյուղ։ Այս աղմուկը, որ բարձրացվում է եկեղեցում երբեք չի կարող խաթարել մեր առաքելությունը, մեր ծրագրերը, որոնք կոչված են մեր երեկեղեցու պայծառության և մեր երկրի շինությանը»,–ասել է Գարեգին Բ–ն։

Leave a Comment