«Էն հայերը, որոնք սիրում են հայրենիքը, խիղճ, հավատք ունեն, թող 2026 թ․-ին երկիրն անցնի նմանատիպ մարդկանց ձեռքը»․ Գյումրու քաղաքապետի ամանորյա մաղթանքը

Գյումրու քաղաքապետ Վարդան Ղուկասյանն այսօր ՀՀ հակակոռուպցիոն դատարանում իր ու մյուսների գործով դատական նիստից հետո ամանորյա մաղթանք հղեց՝ առաջին հերթին խաղաղություն ցանկանալով Հայոց երկրին։

«Էն հայերը, որոնք սիրում են հայրենիքը, որոնք խիղճ ունեն, հավատք ունեն, երկիրն անցնի նմանատիպ մարդկանց ձեռքը։

Եվ եթե հանկարծ ժողովուրդը ճիշտ ընտրություն չանի, մեր պես մարդիկ՝ հաջողություն, ցտեսություն․․․ Գնացեք, էդպես ապրեք։

Ձմեռ պապն էլ Նիկողայոս Հայրապետն է, և էդ ծառն էլ դրախտի կենաց ծառն է, տա Աստված, որ հայոց ազգը կենաց ծառից բաժին ունենա, ճիշտ ընտրություն անեն, ճիշտ մարդկանց ընտրեն, կաշառքով չընտրեն, վախով չընտրեն, ելնեն, կանգնեն իրենց հայրենիքը պաշտպանողների կողքը և գնան առաջ։

Առաջ Աստված, մեր տերն Աստված է՝ Գրիգոր Լուսավորիչ բարեխոսությամբ»-ասաց քաղաքապետը։

Նա հեռացավ՝ ներկաներին հորդորելով՝ «Դուխներդ պահեք, հեչ չմտածեք, մեր տերն Աստվածն է»

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Leave a Comment