«Օրվա իշխանությունների վարկանիշը գահավիժում է»․ Վահագն Մելիքյան

«Գիտակցումը կա, որ օրվա իշխանությունների վարկանիշը գահավիժում է և շատ կետերում անդառնալի»,- «Հայաստանը՝ արտաքին ազդեցությունների թատերաբեմ» թեմայով պանելային քննարկման ժամանակ այսպիսի կարծիք հայտնեց ՀՀ ԱԳՆ նախկին գլխավոր քարտուղար, արտակարգ և լիազոր դեսպան Վահագն Մելիքյանը։

Նա խորին համոզմունք ունի, որ «այդ թափկոտումների մեջ իշխանությունը վազում է այնպիսի տեղ, որտեղից հնարավոր կլինի կորզել ավելի շատ ազդեցության լծակ»․ «Այս պարագայում դա Եվրոպան է․ որոշակի համընկնում կա եվրոպական և օրվա իշխանությունների շահերի հետ։ Այս իշխանությունները պարզապես սպասում են իրենց հերթական առաջադրանքին, խնդրել են, ընդունել են խնդրանքը։ Սա նաև շղթայական զիջման քաղաքականության արդյունքն է, որը բերվել է մի կետի, որտեղ այնքան թուլացած ես, որ պատրաստ ես գնալ ոչ միայն հակաժողովրդավարական և հակապետական, այլև ընդհանրապես բանականությունից դուրս քայլերի պահելու քո իշխանությունը»։

 

Ըստ Վահագն Մելիքյանի՝ ցավալիորեն բախվում ենք մի իրականության հետ, որ անընդհատ ընկնում ենք օրվա վարչախմբի կամ փոքրիկ խմբակի լարած թակարդի մեջ․ «Այդ թակարդը միայն Երևանում չի լարվում, այլ նաև ՀՀ սահմաններից դուրս, ուստի ավելի լավ նվեր մեր թշնամիներին, քան հակապետական այսօրվա իշխանությունն է, գոյություն չունի»։

«Հայաստանը՝ արտաքին ազդեցությունների թատերաբեմ» թեմայով պանելային քննարկումն ամբողջությամբ՝ տեսանյութում

 

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Leave a Comment