
Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Մարոկկոյում ընթացող Աֆրիկայի ազգերի գավաթի խաղարկության C խմբի առաջին տուրի առաջին խաղում Նիգերիան 2:1 հաշվով առավելության հասավ Տանզանիայի նկատմամբ։
Հանդիպման հաշիվը բացեցին նիգերիացիները. 36-րդ րոպեին աչքի ընկավ Սեմի Աջային։ Երկրորդ խաղակեսի մեկնարկում՝ 50-րդ րոպեին, Տանզանիայի կազմում հաշվի տարբերությունը հավասարեցրեց Շառլ Մոմբվան, որից երկու րոպե անց Ադեմոլա Լուկմանը կրկին առաջ մղեց նիգերիացիներին՝ խփելով հանդիպման հաղթական գոլը։
Երկրորդ տուրում Նիգերիան կխաղա Թունիսի, իսկ Տանզանիան՝ Ուգանդայի հետ։ Հանդիպումները կկայանան դեկտեմբերի 27-ին։
Հետևեք մեզ՝ այստեղ