Հուսով ենք՝ ԵՄ-ն Հայաստանում կգործի առանց «նեղ, քաղաքական քամիների»․ Նարեկ Կարապետյան

«Եթե Հայաստանում տեղի ունեցող գործընթացները դիտարկենք, թափանցիկության, արդարացիության տեսանկյունից, ես մտահոգություն չունեմ տիկին Կալլասի հայտարարությունից։ Եթե դիտարկեն՝ թե ո՞վ է վտանգ ներկայացում իշխանության համար, ով է նրան ընդդիմություն սարքում եւ նրա դեմ քայլեր անեն, իհարկե, մտահոգություն կա»,- «Մեր ձեւով» շարժման համաժողովից հետո կայացած ասուլիսում հայտարարեց շարժման համակարգող խորհրդի անդամ Նարեկ Կարապետյանը՝ պատասխանելով հարցին՝  ԵՄ արտաքին գործերի ու անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Կայա Կալլասի հայտարարությունը, Հայաստանին հիբրիդային պատերազմի դեմ պայքարելու համար ֆինանսավորման մասին, երկրի ներքին գործերին միջամտություն չէ։

Նարեկ Կարապետյանը շեշտում է՝ ամեն դեպքում, իրենք հույս եւ հավատ ունեն եվրոպական ինստիտուտների նկատմամբ եւ հուսով են, որ «ինստիտուցիոնալիզմը կգործի առանց նեղ, քաղաքական քամիների»։

Մանրամասները՝ տեսանյութում

 

Ամբողջական տեսանյութը՝ այստեղ

 

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Leave a Comment