«Այսօրվա արշավանքները եկեղեցու դեմ նման են նոր աղանդի ձևավորմանը»,- «Մեր ձևով» ժողովրդական շարժման տարեկան ամփոփիչ հաշվետու համաժողովի ընթացքում լրագրողների հետ զրույցում ասաց «Մեր ձևով» շարժման անդամ Գառնիկ Դավթյանը։
Հարցին՝ «Մեր ձևով» շարժումն ի՞նչ տեսլական ունի ՀՀ-ի առաջ ծառացած խնդիրների լուծման հարցում, նա պատասխանեց․ «Մեր հիմնական ուղերձները կառուցում են երեք ճյուղերով՝ դիվանագիտություն, ուժեղ տնտեսություն և ուժեղ բանակ։ Դիվանագիտությունը բալանսավորված արտաքին քաղաքականությունն է․ փորձելու ենք ոչ թե չարի ու բարու արտաքին քաղաքականություն տանել, այլ Հայաստանի շահը համահավասարեցնել այլ պետությունների, այլ արտաքին թելադրող ուժերի հետ, ինչը եղել է մինչ այդ։ Մենք չունենք այնպիսի դիվանագիտություն, որը կապահովի ՀՀ ներկայանալիությունն արտաքին աշխարհում։ Բանակցությունների շրջանակներում Նիկոլ Փաշինյանը ոչ թե վարում է դիվանագիտություն, այլ հանձնողականություն։
«Մեր ձևով» ժողովրդական շարժման տարեկան ամփոփիչ հաշվետու համաժողովն ամբողջությամբ՝ տեսանյութում
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը: