Ուժեղն այն մարդն է, ում իշխանության ժամանակ ոչ մեկ չի համարձակվում ոտք դնել քո երկիր․ Նարեկ Կարապետյան

23 Դեկտեմբերի, 2025

 

«Վեց ամիս առաջ մեկնարկեց, հայտարարվեց մեր շարժման սկզբի մասին՝ Սամվել Կարապետյանի առաջնորդությամբ: Այս ժամանակահատվածում մեզ միացել է 15․000 կամավոր այսօրվա դրությամբ: Ես կարող եմ հաստատ հայտարարել, որ շարժումը Հայաստանում ամենաարագ աճող շարժումն է և մենք կարող ենք վստահ լինել, որ այս տեմպով մենք կշրջենք հասարակության մեջ պարտությունների անիվը: Ներողություն եմ ուզում խնդրել այն միացած կամավորներից, ում հետ դեռ կապ չենք կարողացել հաստատել, որովհետև շատ են դիմողները, հարյուրավոր մարդիկ ամեն օր դիմում են, անպայման կապ կհաստատվի և աշխատանքը իրար հետ կշարունակենք: Նաև կուզենայի մի շատ կարևոր բանի մասին խոսել, որ ինչի համար են այս մարդիկ մեզ միանում: Մեր երկիրը մեծ ներուժ ունեցող երկիր է, հայ ժողովուրդը տարածաշրջանի ամենագործունյա ժողովուրդն է, տարածաշրջանի ամենալավ ձեռներեցները, ամենագծունյա մարդիկ մեր ազգի ներկայացուցիչներն են և չի կարող մեր ժողովուրդը ունենալ 20% գործազրկություն, չի կարող մեր երկրում ամեն հինգերորդը լինել աղքատ: Մենք մեծ ներուժ ունենք, բայց այդ ներուժը լավ չենք օգտագործում»,- այս մասին «Մեր ձևով» ժողովրդական շարժման տարեկան ամփոփիչ հաշվետու ժողովի ժամանակ ասաց շարժման համակարգող Նարեկ Կարապետյանը։

Մանրամասն՝ տեսանյութում։

Leave a Comment