Ռուսաստանի և ԱՄՆ-ի միջև Ուկրաինայի հարցով բանակցությունները կարող են խաղաղությամբ ավարտվել. Օրբան

Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը կարծում է, որ Ուկրաինայի հարցի կարգավորման շուրջ ռուս-ամերիկյան բանակցությունները կարող են խաղաղությամբ ավարտվել՝ չնայած Եվրոպայի դիմադրությանը։

«Միանգամայն հնարավոր է, որ ԱՄՆ-Ռուսաստան բանակցությունները հաջողությամբ պսակվեն՝ չնայած Եվրոպայի դիմադրությանը։ Այդ դեպքում, ուկրաինացիների մասնակցությամբ, կձեռնարկվի հրադադար, բայց գուցե ավելի երկարատև խաղաղություն հաստատվի։ Մենք կարող ենք վստահ լինել դրանում», – ասել է Օրբանը TV2-ին տված հարցազրույցում։

Անցյալ շաբաթավերջին Ռուսաստանի նախագահի արտասահմանյան երկրների հետ ներդրումների և տնտեսական համագործակցության հարցերով հատուկ ներկայացուցիչ, Ռուսաստանի ուղղակի ներդրումների հիմնադրամի ղեկավար Կիրիլ Դմիտրիևը Մայամիում բանակցություններ է վարել ԱՄՆ նախագահի դեսպանորդ Սթիվ Ուիթքոֆի և ԱՄՆ նախագահի փեսայի՝ Ջարեդ Քուշների հետ։

 

Leave a Comment