«Շատ եք լոճվել, «ապերավատ» ըլնողներ, լռեք և ուշադիր լսեք»․ Ավինյանն Ավագանու նիստում հունից դուրս եկավ (ՎԻԴԵՈ)

Շատ եք լոճվել, հարգելի գործընկերներ, ու այս ձեր լայնքը հեսա կնեղացնենք, ասել է Ավինյանը, ՎԻԴԵՈ

«Շատ եք լոճվել, «ապերավատ»  ըլնողներ, լռեք և ուշադիր լսեք»․ Ավինյանն Ավագանու նիստում հունից դուրս եկավ (ՎԻԴԵՈ)


ԵՐԵՎԱՆ, 23 դեկտեմբերի․/Նովոստի–Արմենիա/․ Այսօր Երևանի քաղաքապետարանում այս տարվա վերջին ավագանու նիստն էր, որը կրկին թեժ է անցնում։ 


Նիստին քննարկվում էր տեղական տուրքերի մասին օրենքը, որը չզեկուցվող է, սակայն ավագանու ընդդիմադիր անդամներն առաջարկեցին որոշումը դարձնել զեկուցվող։ 


Ընդդիմադիրները տեղից ինչ–որ բան էին ասում և անընդհատ փորձում ընդհատել զեկուցողին, ինչի հետևանքով Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը հունից դուրս եկավ։ 


«Երբ որ ես ասում եմ` շատ եք լոճվում, ուրեմն ճիշտ եմ ասում, որովհետև շատ եք լոճվում։ Շատ եք լոճվել, հարգելի գործընկերներ, ու այս ձեր լայնքը հեսա կնեղացնենք։ Ձեր լեզվի այս ելևէջները դուք մեկ-մեկ արդեն ոնց որ խառնում եք։ Մեր համեստությունը, մեր հանգստությունը, մեր զսպվածությունը իրականում խառնում եք շատ այլ բաների հետ։ Դրա համար ևս մեկ անգամ զգուշացնում եմ ձեզ բոլորիդ, այս ռեպլիկներ անողներիդ, «ապերավատ» ըլնողներին, ովքեր մտածում են, որ իրականում իրանց «քուչում են», էսքան ժամանակ ինքնադրսևորվել եք, հիմա լռեք և ուշադիր լսեք», – ասաց Ավինյանը։ 


Քաղաքապետը կոչ արեց ընդդիմադիրներին իրենց չափերը ճանաչել՝ հայտնելով, որ սա վերջին նախազգուշացումն է։





Leave a Comment