ԱՄՆ-ը կպահի Վենեսուելայի ափերի մոտ առգրավված տանկերները, ինչպես նաև դրանցով տեղափոխվող ամբողջ նավթը, հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։ Այս մասին հայտնում է Interfax-ը:
«Մենք կգործենք ռազմավարական կերպով։ Հնարավոր է՝ վաճառենք, հնարավոր է՝ օգտագործենք ռազմավարական պաշարների համար։ Ամեն դեպքում՝ մենք այն պահում ենք», – լրագրողների հետ զրույցում ասել է նա՝ պատասխանելով առգրավված նավթի հետագա ճակատագրի մասին հարցին։
Նա հավելել է, որ ԱՄՆ-ը կպահի նաև տանկերները։
ԱՄՆ-ի առափնյա պահպանությունը միջազգային ջրերում՝ Վենեսուելայի ափերի մոտ, ԱՄՆ-ն դեկտեմբերի 20-ին կանգնեցրել էր Centuries տանկերը։
