Հայտնաբերվել են զարգացած քաղաքակրթության հնագույն հետքեր



Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին 

Պակիստանի Բհիր տեղանքում պեղումների ժամանակ Փանջաբի հնագիտության բաժինը հայտնաբերել է մ.թ.ա. վեցերորդ դարով թվագրվող հնագույն զարգացած քաղաքակրթության հետքեր, հաղորդում է The Express Tribune-ը։

Ըստ թերթի՝ պեղումների նպատակն էչր գիտականորեն ուսումնասիրել Տաքսիլա հնագույն  քաղաքը և հասկանալ դրա ծագումը։ Աշխատանքը բացահայտել է վաղ քաղաքաշինության նշաններ՝ նեղ փողոցներ, բնակելի շենքեր, ջրհորներ, հացահատիկներ և կենցաղային իրեր։

Մասնագետները նշել են, որ քաղաքը զարգացել է օրգանապես, և դրա դասավորությունը տարբերվում է ավելի ուշ շրջանի հունական մոդելներից և արտացոլում է վաղ քաղաքային տարածքի կազմակերպման տեղական մոտեցումը։

Փանջաբի հնագիտության բաժինը օգտագործում է տեղանքի փաստաթղթավորման ժամանակակից մեթոդներ, այդ թվում՝ GPS, անօդաչու սարքեր, 3D սկանավորում և թվային քարտեզագրում՝ կառույցներն ու արտեֆակտները ճշգրիտ գրանցելու համար։ Այս մոտեցումները հուսալի տվյալներ են տրամադրում ապագա ակադեմիական հետազոտությունների համար։

Հետևեք մեզ՝ այստեղ

Leave a Comment