Ո՛չ առատ առևտուր, ո՛չ տոնական տրամադրություն. Նոր տարին Երևան է գալիս – 5tv

Տարեմուտից մոտ մեկ շաբաթ առաջ խանութներում տոնական եռուզեռ է: Բայց այս տարի առևտրականներն ավելի շատ են, քան գնորդները: «Հայլուրը» շրջել է քաղաքի տոնավաճառներում, լսել առատ սեղանների մոտից փոքր տոպրակներով հեռացող մարդկանց: Հիմնականում ճոխ սեղաններ բացելու սիրտ չունեն քաղաքացիները: Խանդավառությամբ գնում են հիմնականում տոնական լույսեր, խաղալիքներ ու նվերներ՝ ամանորյա հմայքն ու ավելի լավ տարվա հույսը չկորցնելու համար:

Leave a Comment