Բոլոր ճանապարհներն անցանելի են, Լարսը` բաց — Հայաստանի Հանրային Ռադիո

Դեկտեմբերի 23-ին՝ ժամը 9։00-ի դրությամբ, Մ-4 ճանապարհի 89-90-րդ կմ հատվածում ջրագծի վթարի պատճառով ճանապարհածածկին առաջացել է մերկասառույց, հայտնում են Ճանապարհային դեպարտամենտից։

Միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են։

Ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին իրականացնում են մաքրման և աղ-ավազով մշակման աշխատանքներ:

Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։

Leave a Comment