ԱՄՆ–ում վթարի հետևանքով մահացել է հայտնի խաղերի ստեղծողներից մեկը. տեսանյութ

Բաժանորդագրվել

Ողբերգական վթարը տեղի է ունեցել Լոս Անջելեսից դեպի հյուսիս գտնվող ճանապարհին։

ԵՐԵՎԱՆ, 23 դեկտեմբերի – Sputnik. «Call of Duty» և «Battlefield» խաղերի շարքի ստեղծողներից մեկը՝ Վինս Զամպելան, մահացել է ԱՄՆ-ի Կալիֆոռնիա նահանգում տեղի ունեցած վթարի հետևանքով։ Տեղեկությունը հայտնում է NBC4 հեռուստաալիքը։

«Տեսախաղերի ստեղծող Վինս Զամպելան, որի ստուդիաները ստեղծել են աշխարհի ամենավաճառվող տեսախաղերից մի քանիսը, մահացել է Հարավային Կալիֆոռնիայի «Angeles Crest» մայրուղու վրա տեղի ունեցած վթարի հետևանքով», – ասվում է հաղորդագրության մեջ։

Նշվում է, որ վթարը տեղի է ունեցել Լոս Անջելեսից դեպի հյուսիս գտնվող ճանապարհին. մեքենան դուրս է եկել երթևեկելի հատվածից և բախվել բետոնե արգելապատնեշին, ուղևորը դուրս է նետվել, իսկ վարորդը մնացել է այրվող մեքենայում։

Վարորդը տեղում է մահացել, իսկ ուղևորը՝ հիվանդանոցում։

55-ամյա Զամպելան «Respawn Entertainment» ստուդիայի ղեկավարն էր, մինչ այդ եղել է «Infinity Ward»-ի գործադիր տնօրենը։

Ավելի վաղ Պլայա Վիստա քաղաքում նա գլխավորում էր EA ստուդիայի թիմը, որն աշխատում է «Battlefield»–ի շարքի վրա։

74 տարեկանում մահացել է բրիտանացի երգիչ Քրիս Ռին

Leave a Comment