Դեկտեմբերի 18-ին Մայր Աթոռի մուտքի խոյակի վրա կանգնած ու ցուցարարներին Մայր Աթոռը գրոհելու ցուցում տված Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի տնօրենի օգնական Վրեժ Դուրգարյանի գործողությունների վերաբերյալ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանը հենց դեպքի վայրում հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել ՆԳՆ ոստիկանության պետ Արամ Ղազարյանին:
Վերջինս պատգամավորին ի պատասխան վստահեցրել է, որ ընդունել է հանցագործության հաղորդումը:
Սակայն դեպքից օրեր անց պարզվում է, որ այդ հաղորդմանը ընթացք չի տրվել: Ոչ միայն չկա դեռ քրեական վարույթ, այլեւ քննչական կոմիտեն չի էլ ստացել համապատասխան հաղորդումը, որ քննարկի քրեական վարույթ նախաձեռնել-չնախաձեռնելու հարցը:
Քննչական կոմիտեի նախագահի մամուլի քարտուղար Կիմա Ավդալյանը Aravot.am-ին փոխանցեց, որ տվյալ գործողությունների վերաբերյալ հաղորդում չեն ստացել:
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը: