2025 թվականին ԱՊՀ երկրների միջև փոխգործակցությունը հաջողությամբ զարգացել է․ Պուտին

2025 թվականին ԱՊՀ երկրների միջև փոխգործակցությունը հաջողությամբ զարգացել է․ Սանկտ Պետերբուրգում ԱՊՀ պետությունների ղեկավարների ոչ պաշտոնական գագաթնաժողովում ասել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը։

«ԱՊՀ երկրների միջև առևտրաշրջանառությունը 2025 թվականին կազմել է 90 միլիարդ դոլար»,- հայտնել է ՌԴ նախագահը։

Ավելի վաղ հաղորդվել էր, որ Պուտինը Սանկտ Պետերբուրգում երկկողմ հանդիպում կունենա Նիկոլ Փաշինյանի հետ։

Իլհամ Ալիևի մասնակցությունն ԱՊՀ ոչ պաշտոնական գագաթնաժողովին չի կայացել` «նախագահի խիտ աշխատանքային գրաֆիկի պատճառով»։ Ինչին ի պատասխան՝ Դմիտրի Պեսկովը հայտարարել է, թե Կրեմլն ըմբռնումով է մոտենում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի՝ Սանկտ Պետերբուրգ այցի չեղարկմանը։

Leave a Comment