Express shop-եր, Flash Mobile հավելված և էլեկտրոմոբիլների գերարագ լիցքավորման կայաններ․ Flash-ը 30 տարեկան է. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Պատերազմ, երկրաշարժ, ԽՍՀՄ փլուզում։ Հայաստանի ամենաբարդ շրջափուլերից մեկում՝ 1995 թ․ հիմնադրվեց «Ֆլեշը»։ Վառելիքի շուկայի զարգացման մասին խոսելը նույնիսկ անհնարին էր թվում այդ տարիներն։

Մեծ ռիսկի և մեծ համառության շնորհիվ, հիմնադրումից երեսուն տարի անց «Ֆլեշը» շարունակում է զարգանալ, փոփոխվել ու որակ թելադրել վառելիքի հայրենական շուկայում։

Այսօր «Ֆլեշը» վերաբրենդավորվում է՝ ստեղծելով մի  նոր ու նորարար էկոհամակարգ։

Վերաբրենդավորված «Ֆլեշ»-ն ավելին է, քան մանուշակագույն լոգոն ու նոր դիզայնը։ Հիմնադրման հոբելյանական 30-րդ տարում ընկերությունն ազդարարում է Flash 3.0 հայեցակարգի մեկնարկը։

Flash 3.0-ն  ընկերության անցած ճանապարհն է`1.0-ն  սկիզբ, 2.0-ն՝ զարգացում և ընդլայնում, 3.0-ն՝ նոր հնարավորություններ ու նոր ձևաչափ։

Մանրամասները՝ տեսանյութում:

Leave a Comment