Տիգրան Ավինյանին Երեւանի քաղաքապետարանի գործակարգավարական խորհրդակցության ժամանակ տեղեկացրին, որ Կիեւյան կամրջի հիմնանորոգման աշխատանքների կատարման պայմանագիրը խզվել է, նախատեսվում է իրականացնել նախագծի լրամշակում եւ 2026թ առաջին եռամսյակի վերջում կազմակերպել շինարարական աշխատանքների ձեռքբերման գնման գործընթաց՝ նպատակ ունենալով շինաշխատանքներն իրականացնել ամառային արձակուրդների ընթացքում:
Նշվեց նաեւ, որ իրականացվել են հրատապ լուծում պահանջող շինարարական աշխատանքներ, այդ թվում՝ Տիգրանյանի եւ Տերտերյանի անվան երաժշտական եւ արվեստի դպրոցների, Էրեբունի թանգարանի տանիքների վերանորոգում, Մետրոպոլիտենի գործարանային կայարանի տարածքում եզրաքարերի եւ հիմնապատի վերանորոգում եւ այլն: Քաղաքապետին զեկուցեցին, որ ի թիվս այլնի՝ իրականացվել են նաեւ 28 կամրջային ենթակառուցվածքների սպասարկման աշխատանքներ:
Ներկայացված խնդիրները եւ հետո դրանց լուծումը փաստող լուսանկարները տեսնելուց հետո քաղաքապետը հետաքրքրվեց. «Սկզբի նկարները խնդիրներն էին, չէ՞»: Դրական պատասխան ստանալուց հետո Ավինյանը ծիծաղեց. «Մի պահ անհանգստացա»:
Մանրամասն՝ տեսանյութում ավելի ուշ.
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը: