Մբապեն դիմել է Ռոնալդուին՝ կրկնելով նրա պատմական ռեկորդը Ռեալում — Armsport.am

Մադրիդի «Ռեալի» հարձակվող Կիլիան Մբապեն ջերմ խոսքեր է ուղղել իր կուռքին՝ Կրիշտիանու Ռոնալդուին, այն բանից հետո, երբ կրկնել է լեգենդար պորտուգալացու ռեկորդը: Մբապեն մեկ օրացուցային տարվա ընթացքում «արքայական» ակումբի կազմում խփել է իր 59-րդ գոլը:

Պատմական ցուցանիշը Մբապեն գրանցեց Իսպանիայի առաջնության 17-րդ տուրի՝ «Սևիլիայի» դեմ խաղում (2:0): Գոլը խփելուց հետո ֆրանսիացին այն տոնեց Ռոնալդուի հայտնի «Siuuu» ոճով:

«Կրիշտիանուն իմ ընկերն է և իմ կուռքը: Այս տոնումը նվիրված էր հենց նրան: Նա ինձ շատ է օգնել այստեղ հարմարվելու հարցում: Մենք շատ ենք շփվել, և ինձ համար մեծ հաճույք էր նրա հետ զրուցելը: Թեև ես ունեմ գոլը նշելու իմ սեփական ոճը, բայց այս կոնկրետ գոլը ցանկանում էի նվիրել հենց Ռոնալդուին: Նրան լավագույնն եմ մաղթում՝ շնորհավոր Սուրբ ծնունդ և Ամանոր»:

Leave a Comment