Գրիզմանը պաշտոնական առաջարկներ է ստացել երեք ակումբներից — Armsport.am

Մադրիդի «Ատլետիկոյի» հարձակվող Անտուան Գրիզմանը հայտնվել է մի քանի ակումբների հետաքրքրությունների կենտրոնում։ Երեք թիմ արդեն պաշտոնական առաջարկներ են ուղարկել ֆրանսիացի ֆուտբոլիստին՝ հնարավոր տեղափոխության վերաբերյալ։

Հիմնական հավակնորդների թվում են սաուդյան «Ալ-Ահլին», Արաբական Միացյալ Էմիրությունների «Ալ-Վահդան», ինչպես նաև MLS-ը ներկայացնող «Շարլոտը»։ Այս մասին հայտնում է լրագրող Էկրեմ Քոնուրը։

Բացի նշված ակումբներից, Գրիզմանի շուրջ ստեղծված իրավիճակին հետևում են նաև այլ թիմեր։ 34-ամյա ֆրանսիացու նկատմամբ հետաքրքրություն են ցուցաբերում ամերիկյան «Ինտեր Մայամին», «Լիոնը», «Յուվենտուսը» և «Գալաթասարայը»։

Գրիզմանի գործող պայմանագիրը Մադրիդի «Ատլետիկոյի» հետ ուժի մեջ է մինչև 2027 թվականի կեսերը։ Ընթացիկ մրցաշրջանում հարձակվողը մասնակցել է 24 հանդիպման՝ դառնալով 8 գոլի և 1 գոլային փոխանցման հեղինակ։ Transfermarkt-ի տվյալներով՝ Գրիզմանի տրանսֆերային արժեքը կազմում է 11 միլիոն եվրո։

Leave a Comment