Երևանի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Մեսրոպ Մանուկյանը հեգնել է ՔՊ-ական իշխանություններին՝ նրանց անիրատեսական խոստումների համար։ Մասնավորապես, արձագանքել է քաղաքային իշխանության՝ ՔՊ ներկայացուցչի վստահ պնդմանը, թե մետրոյի «Աջափնյակ» կայարանը եկող կառուցվելու է, և սա՝ այն դեպքում, երբ մետրոյի ֆինանսավորման հարցը դեռ լուծված չէ, և հենց քաղաքային իշխանությունները չգիտեն՝ 250 միլիոն դոլարը որտեղից են գտնելու։
Մեսրոպ Մանուկյանը այս առնչությամբ գրառում է արել ու տեսանյութ հրապարակել.
«Քաղաքային իշխանության՝ ՔՊ ներկայացուցիչն ասում է մետրոն շուտով կառուցելու ենք (բայց կատակ էին անում) . . .
Նիկոլ Փաշինյան, ձեզ մի բան «գողտու» ասեմ. ձերոնք՝ Տիկոյենք, ասեցին, որ մետրոյի ֆինանսավորման հարցը դեռ լուծված չի ու չգիտեն էլ՝ 250 մլն դոլարը որտեղից են գտնելու …
Այնպես որ, անհամբեր կսպասեմ հաջորդ տարվա նախընտրական «մետրոյին»։
Չմոռանանք, որ սրանք 8 մլրդ դոլար պարտք եք վերցրել …»։