Նիկոլ Փաշինյանի հոգին փառավորվե՞լ է, որ, ի վերջո, սկանդալ է պայթել Եզրաս սրբազանի՝ ԿԳԲ-ի գործակալ լինել-չլինելու հարցի շուրջ: Նրա զայրույթի պոռթկումից մեկ օր հետո է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության մամուլի օրգան «Civic.am»-ը հրապարակել Ռուսաստանի և Նոր Նախիջևանի հայոց թեմի առաջնորդ Եզրաս սրբազանին վերաբերող մի փաստաթուղթ, որով, ըստ այդ կայքի՝ հաստատվում է, որ սրբազանը KGB-ի գործակալ է եղել 1986-ից 88 թվականներին: