«Համաժողովրդական ընդվզումը նույնպես սահմանադրական ճանապարհ է»․ Մարգարիտ Եսայան

«Երեկ իրականում մեծ խայտառակություն էր տեղի ունենում։ Հայրենադավ այդ սրբազանները որոշել էին գրոհել եւ չէին էլ թաքցնում, որ որոշել են գրոհել եւ գրավել Մայր տաճարը։ Դա ամենաաբսուրդային բանն է, որ կարող է որեւէ երկրում, որեւէ կրոնական կառույցի հետ տեղի ունենալ»,- լրագրողների հետ զրույցում այսօր ասաց ՀՀԿ Գործադիր մարմնի անդամ Մարգարիտ Եսայանը՝ անդրադառնալով երեկ Մայր Աթոռում տեղի ունեցածին։

Մարգարիտ Եսայանն ուշադրություն է հրավիրում Նիկոլ Փաշինյանի երեկ արած այն հայտարարությանը, որ շատ կարեւոր օր է եւ ՀԱԵ շուրջ ճգնաժամը կարող է լուծվել միայն Կաթողիկոսի հեռանալու պարագայում․ «Սա ամենաաբսուրդային բանն է, որ որեւէ պետության ղեկավար կարող է իր երկրի հոգեւոր առաջնորդի մասին ասել»։

Ըստ ընդդիմադիր պատգամավորի, իշխանության քայլերը երեկ հաջողությամբ չպսակվեցին՝ ի պատիվ հավատավոր հայ ժողովրդի, իսկ Վեհափառը համերաշխության եւ հանդուրժողականության կոչ հնչեցրեց։

Հանգուցալուծումը նա մեկն է տեսնում՝ գործող իշխանության հեռացում․ «Հնարավոր է եւ փողոցով, եւ իմպիչմենթի միջոցով, եւ համաժողովրդական ընդվզման միջոցով, որը նույնպես սահմանադրական ճանապարհ է»։

Մանրամասները՝ տեսանյութում

 

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Leave a Comment