«Անկեղծ ասած, տեղյակ չեմ այդ հայտարարությանը»,- իր գործով դատական նիստի ավարտից հետո, լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը ։
Հարցը «Լուսավոր Հայաստան» կուսակցության նախագահ Էդմոն Մարուքյանի՝ «Նիկոլ Փաշինյանին թոշակի ուղարկելու համար», ընդդիմադիր դաշտի համախմբման մասին հայտարարությունն էր վերաբերվում։
«Ես ծանոթ եմ Իշխան Սաղաթելյանի հայտարարությանը։ Նա եկել է, քննարկել ենք։ Նաեւ՝ բոլոր այդ դրույթները, որ Իշխան Սաղաթելյանը շարադրել է գրավոր, մեզ վաղուց ծանոթ էին, վաղուց դրա մասին խոսում ենք»,- ասաց Սերժ Սարգսյանը՝ հավելելով, որ կարեւորը հայտարարություն անելը չէ, այլ այն, որ բոլորը գիտակցեն՝ «տակից, կողքից, կամ բացահայտ իրար չքննադատեն, հատկապես՝ Հանրապետականին»։
Մանրամասները՝ տեսանյութում
Տեսանյութն ամբողջությամբ՝ այստեղ
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ
Լուսանկարը՝ արխիվային
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը: