«Օրրանի» 160 շահառու երեխաների «Տաշիր Արենան» հրավիրել էր ամանորյա հրաշալի կրկեսային շոուին։ Բարեգործական ցուցադրությունը նախաձեռնել էր «Տաշիր» ընկերության հիմնադիր Սամվել Կարապետյանի դուստրը՝ Տաթեւիկ Կարապետյանը ։Գունագեղ բեմադրությունը, երաժշտությունը և ջերմ մթնոլորտը երեխաների համար իսկական հեքիաթային տրամադրություն էին ստեղծել։ Աննկարագրելի էին Արցախում մեծացած ութամյա Յանի հույզերը․ նրա մանկության վաղեմի երազանքն էր գոնե մեկ անգամ հաղորդակցվել կրկեսի կախարդական