Օրեր առաջ Հայաստանի ազգային ագրարային համալսարանում ուսանողների հետ հանդիպել է «Մեր ձևով» շարժման անդամ, ֆերմեր Հարություն Մնացականյանը:
Ըստ համալսարանում շրջող և Yerkir.am-ին հասած լուրերի հանդիպումից հետո ԿԳՄՍ նախարարությունից կոշտ խոսակցություն են ունեցել համալսարանի ղեկավարության հետ, թե ինչո՞ւ են թույլատրել
Սամվել Կարապետյանի թիմի անդամին հանդիպել ուսանողների հետ: Համալսարանի ղեկավարությունն էլ իր հերթին արդարացել է, թե չի իմացել այդ մասին:
Հիշեցնենք, որ ընդամենը օրեր առաջ համալսարան էր այցելել Ալեն Սիմոնյանը: Այսինքն ստացվում է, որ իշխանության ներկայացուցիչների առաջ բուհերի դռները բաց են, իսկ ընդիմության առջև` ոչ: