Դուդուկի մեծ վարպետ Վաչե Հովսեփյանի ծննդյան 100-ամյակին նվիրված ազգային փողային նվագարանների համահայկական մրցույթ-փառատոնը ավարտվել է մեծ համերգով։ Շաբաթներ առաջ Երևանի և մարզերի պատանի դուդուկահարները երկու օր շարունակ ներկայացրել էին իրենց հմտությունները։ Մրցույթի հաղթողները հայտարարվեցին Առնո Բաբաջանյան համերգասրահում, եզրափակվեց մեծ դուդուկահարի հոբելյանին նվիրված միջոցառումների շարքը։ Սերուդների երկխոսությունն ապահովելու նպատակով կազմակերպված այս միջոցառումը ամենամյա է դառնալու՝ ազգային նվագարանի տարածումը էլ ավելի մեծացնելու ակնկալիքով։