Միասնական աղոթքն այս անգամ Մայր Աթոռում կանցկացվի

17 Դեկտեմբերի, 2025

Արագածոտնի Թեմը հայտարարում է՝ միասնական ժամերգությունը կտեղափոխվի․ 

«Սիրելի՛ քույրեր և եղբայրներ, տեղեկացնում ենք ամենքիդ՝ դեկտեմբերի 18-ին, ժամը 19:00-ին, Արագածոտնի թեմի Բյուրականի Սուրբ Հովհաննես եկեղեցում նախատեսված միասնական ժամերգությունը կտեղափոխվի և տեղի կունենա Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում, ժամը 17:00-ին:

Հայցում ենք ամենքիդ աղոթական ներկայությունը միասնական ժամերգությանը: 

Միասին աղոթենք անազատության մեջ գտնվող մեր հոգևոր հայրերի, ազատազրկված ու գերեվարված զավակների և մեր Սուրբ Եկեղեցու անսասանության համար»:

Leave a Comment