ԵՄ-ը Մոլդովայից և Հայաստանից չի պահանջում այն, ինչ պահանջում է Վրաստանից․ Կոբախիձե

Վրաստանի նկատմամբ Եվրամիության երկակի մոտեցումը ամոթալի է. հայտարարել է Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն։

Նրա խոսքով՝ եվրոպական բյուրոկրատիան ուղղակիորեն պահանջում է, որ Վրաստանը միանա Ռուսաստանի դեմ պատժամիջոցներին։

«2022 թվականին մենք պարզ հաշվարկներ կատարեցինք և տեսանք, որ պատժամիջոցներին միանալը կարող է հանգեցնել տնտեսության առնվազն 10% անկման։ Հետևաբար, մենք որոշում կայացրինք մեր ազգային շահերին համապատասխան», – հավելել է Կոբախիձեն։

Նա նաև հիշեցրել է, որ եվրոպական բյուրոկրատիան նման պահանջներ չի ներկայացրել Մոլդովային, Հայաստանին կամ այլ երկրներին. «Այստեղ նույնպես կան կրկնակի ստանդարտներ։ Որոշ երկրների վարչապետներ կարող են Եվրոպայից Մոսկվա թռչել։ Մենք առարկություն չունենք. սա շահագրգիռ երկրների ներքին հարց է։ Բայց այն, ինչ ընդունելի է որոշների համար, կարող է սուր բացասական արձագանք առաջացնել մյուսների մոտ»։

 

Leave a Comment