Հակակոռուպցիոն դատարանում՝ նախագահությամբ Վահե Դոլմազյանի, շարունակվեց Սեդրակ Քոչարյանի և մյուսների գործով դատական նիստը։
Iravaban.net-ի փոխանցմամբ, դատական նիստին ներկայացել էին հանրային մեղադրող Ծովատ Մնացականյանը, Մեղադրյալ Ալեքսանյան Որսկանյանը, պաշտպան Միհրան Պողոսյանը։ Դատական նիստին չէին ներկայացել մեղադրյալ Սեդրակ Քոչարյանը և պաշտպան Հայկ Ալումյանը։
Դատական նիստին նախատեսված էր քննարկել Ալեսքսան Որսկանյանի նկատմամբ կիրառված խափանման միջոցի հարցը, այսինքն խափանման միջոցը վերացնելու , փոփոխելու հարցը։ Այդ իսկ պատճառով դատարանը գործով մեղադրյալ Սեդրակ Քոչարյանի և նրա պաշտպան Հայկ Ալումյանի բացակայությունը խոչընդոտ չհամարեց։
Նշենք, որ Որսկանյանի նկատմամբ խափանման միջոց կիրառված էր ստորագրություն չհեռանալու մասին, որը չի փոփոխվել, հետո քրեական հետապնդում էր հարուցվել արդեն գործող քրեական դատավարության օրենսգրքի դրույթներով, բայց խափանման միջոցը մնացել էր անփոփոխ։
Հանրային մեղադրողի դիտարկմամբ կիրառված խափանման միջոցը փոխելու պարագայում ամենահարմար տարբերակը և ամենամոտ տարբերակը բացակայելու արգելքն է։
Բացակայելու արգելք խափանման միջոցի ընտրությունը կարծում եմ անհրաժեշտություն է քննության հետագա փուլերի համար։․․․ Մենք գտնում ենք, որ ռիսկեր առկա են, որպեսզի մեղադրյալի Հայաստանի Հանրապետությունից բացակայելու իրավունքը սահմանափակվի, մեղադրյալի կարգավիճակ ստանալու հետ մեկտեղ մեղադրյալը պետք է նաև պարզ գիտակցի, որ պետք է ստիպված լինել որոշակի իրավունքների սահմանափակմամբ շարունակել ապրել, և ընտրել ենք հնարավորինս նվազ սահմանափակումներով խափանման միջոցը,- ասաց Ծովակ Մնացականյանը։
Գործով մյուս մեղադրյալ Սեդրակ Քոչարյանի նկատմամբ ևս կիրառված է ստորագրությունը չհեռանալու մասին։ Նիստի կողմերը քննարկեցին երկու մեղադրյալների վարքագիծը թե ով՞ է ավելի պատշաճ վարքագիծ դրսևորել։
Խոսքով հանդես եկավ նաև մեղադրյալ Որսկանյանը։ Նա նշեց, որ կիրառված խափանման միջոցի և տարիների ընթացքում փ անգամ է կարողացել դուրս գալ երկրի սահմաններից՝ համապատասխան թույլտվությամբ։ Նրա խոսքովէ երկիրը մշտապես լքելու ցանկություն չունի, բացակայելու նպատակը հիմնականում ընտանիքի հետ ժամանակ անցկացնելն է։ Որսկանյանը հավելեց նաև, որ կիրառված խափանման միջոցով պայմանավորված աշխատանքային մրցակցությունից դուրս է մնում, քանի որ ընկերությունները, որտեղ աշխատում է, ՀՀ-ում ներկայացուցչություններ չունեն, իսկ հանդիումներին և ժողովներին չի կարողանում մասնակցել։
Դատարանը հարցեր ուղղեց նաև Որսկանյանի երեխաների, նրանց կրթության պայմանների, ինչպես նաև կնոջ աշխատանքային կարգավիճակի մասին։ Որսկանյանը պատասխանեց, որ երեխաները սովորում են վճարովի հիմունքներով, նշեց նաև ուսումնական հաստատությունները և վարձավճարի չափը, հետո հավելեց, որ որևէ գույք ձեռք չի բերել, բայց ամեն բան արել է, որ երեխաները որակյալ կրթություն ստանան։
Ի վերջո, քննելով խափանման միջոցի փոփոխության միջնորդությունը Դատարանը որոշեց, որ մեղադրյալ Ալեքսան Որսկանյանի նկատմամբ պետք է կիրառել գրավ, խափանման միջոց գրավի չափ սահմանելով հինգ միլիոն դրամ գումարը։
Խափանման միջոց ստորագրությունը չհեռանալու մասին ըստ էության փոխվում է կամ վերացվում է, քանի որ գործող Քրեական դատավարության օրենսգրքում նման խափանման միջոց չկա։
Այսքանով դատական նիստը ավարտվեց, հաջորդ դատական նիստը նշանակվեց 2026 թվականի հունվարի 9-ին ժամը 10:00-ին։