Տարեմուտին Կաթողիկոսի ուղերձը կհեռարձակվի, թե՝ ոչ ·

Ազգային ժողովի փոխխոսնակ Ռուբեն Ռուբինյանը լրագրողների հետ զրույցում անդրադարձավ Կաթողիկոսի շուրջ շրջանառվող քննարկումներին՝ նշելով, որ քիչ հավանական է համարում Կտրիճ Ներսիսյանի կողմից որևէ ձևով կաթողիկոսական գահին մնալու հնարավորությունը։

Նրա խոսքով՝ անկախ այն բանից, թե ինչ տարբերակների մասին է խոսքը, Կտրիճ Ներսիսյանը չի կարող շարունակել զբաղեցնել այդ դիրքը։ Ռուբինյանը հավելեց, որ իր համոզմամբ՝ նա կհեռանա քրիստոնեական արժեքներին համապատասխան ձևով։

Անդրադառնալով նաև Ամանորի գիշերը Կաթողիկոսի ավանդական ուղերձի հնարավոր հեռարձակմանը՝ Ռուբինյանը նշեց, որ իր կարծիքով կաթողիկոսական գահը ներկայումս թափուր է։ Միաժամանակ նա ընդգծեց, որ չի կարող ասել՝ ուղերձը կհեռարձակվի, թե ոչ, քանի որ ինքը ոչ հանրային հեռուստաընկերության աշխատակից է, ոչ էլ եկեղեցական։

Leave a Comment