Լուվրում գործադուլ է

Ֆրանսիայի Լուվրի թանգարանը այսօր չաշխատել՝ թանգարանի աշխատակիցների կողմից աշխատավարձերի և աշխատանքային պայմանների վերաբերյալ անժամկետ գործադուլի պատճառով։ Այս մասին հաղորդում է Reuters-ը։

Գործադուլը խաթարել է թանգարանի գործունեությունը, մինչդեռ հարյուրավոր զբոսաշրջիկներ, անտեղյակ բողոքի ակցիայի մասին, հերթ են կանգնել Լուվր այցելելու համար։

Գործադուլի որոշումը միաձայն ընդունվել է աշխատողների ընդհանուր ժողովում, որոնք դժգոհ էին ղեկավարության կողմից կոնկրետ առաջարկների բացակայությունից՝ կապված աշխատանքային պայմանների բարելավման հետ։

The post Լուվրում գործադուլ է appeared first on Yerevan Today.

Leave a Comment