Մի օր կարթնանաք և կտեսնեք, որ դուք չկաք – Live News

Հայաստանում հարյուրավոր եկեղեցիներ, վանքեր, մատուռներ, սրբատեղիներ կան, Արցախում՝ նույնքան։ Դե, Արցախինը հանձնեցիր, ու այսօր դրանք քո «եղբայրն» է իր ձևով «պատարագ» անում, քանդելով, հողին հավասարեցնելով կամ՝ մզկիթ դարձնելով։ Իսկ Հայաստանի տաճարները դու քո շրջիկ թափառախմբով փորձում ես պղծել, ավերել, մղտռել։ Սինխրոն եք աշխատում, պասերով։ 

Մարդիկ այլևս հոգնել են ամեն կիրակի տեսնել քեզ ու քո բարեպաշտի դիմակ ու գլխաշոր հագած նախարար-պատգամավորներին։ Եկեղեցում չոքել անգամ չեք կարողանում քրիստոնեաբար անել, որովհետև դուք քրիստոնեությունից հեռու ենք այնքան ինչքան «խոզը տուռնիկից»։ Մինչև ո՞ւր եք պատրաստ գնալ ու կեղծավորի պես ծնկել, ևս քանի՞ եկեղեցի գնալուց հետո է ձեր սև սիրտը բավարարված լինելու։ Հա, ընդունենք էլի կգտնեք սրբապիղծ հոգևորականներ, որոնց վեղարի տակ ևս թաքնված «նիկոլները» կարթնանան ու կմերժեն իրենք իրենց, իրենց հավատը և տարիների քարոզած արժեքները։ Սա չէ կարևորը, կարևորը՝ մինչև ուր և ինչքան եք դեռ շարունակելու ձեր թափառախմբի վոյաժները, ուժային կառույցներին դրդելով անգործության, ստիպելով, որ դեսուդեն ցատկոտեն, ձեր նմանների անվտանգությունն պահովելու համար։ Եվ սա էն դեպքում, երբ երկրում հանցավորության աննախադեպ աճ կա, երբ օրը ցերեկով մարդ են ծեծում, կողոպտում, անգամ դպրոցական երեխաներն ու ուսանողներն են այլևս իրենց հարցերը փողոցի, կրիմիլալի օրենքերով փորձում լուծել։

Ոմանք հույս ունեն, որ Աստված վերևից տեսնում է և կգա օրը ու կպատժի ձեզ։ Ինքս այլ մտքեր ունեմ։ Յուրաքանչյուրիս Աստված մեր ներսում է, մեր հոգիների մեջ։ Այո, Աստված տեսնում է և կպատժի։ Բայց՝ ներսից, պատկերացրեք, որքան ահասարսուռ և անվրեպ է լինելու պատիժը, որը գալու է հենց ձեր պիղծ հոգիների ներսից։ Դուք եք ձեր իսկ պատիժը և ինքներդ եք ձեզ սպանելու՝առաջին հերթին, հոգեպես։

Մի օր կարթնանաք և կտեսնեք, որ դուք չկաք։ 

Կնայեք հայելուն և կսպանեք էն պատկերը, որը կտեսնեք հայելու մեջ։ Հայրենիքի պղծումը, հավատի ուրացումը, երիտասարդ կյանքերի կործանում չի ներվել ոչ մեկին, ոչ մի բռնակալ չի ազատվել պատժից։ Դուք ևս բացատռություն չեք լինելու։ Վախեցեք Աստծուց։

Մարգարիտ Եսայանի ֆեյսբուքյան գրառումը

Leave a Comment