Երեկվանից սկսած տարածաշրջանը ներթափանցել է հյուսիսից քամի, որի արդյունքում տեսանելիորեն նաև մեր տվիչների 181 տվիչները ցույց են տալիս, որ օդի որակի զգալի բարելավում է տեղի ունեցել:
Ինչպես փոխանցում է Iravaban.net-ը՝ Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական խորհրդակցությանը այդ մասին ասաց բնապահպանության վարչության Ժ/Պ Սիրարփի Հայկազյանը՝ զեկուցելով, որ օդի որակի բարելավումը զգալի է այնքանով, որ համադրելի է ամառվա ցուցանիշների հետ։
Նրա խոսքով՝ երեկ առավոտյան կազմում էր 29 շուրջ մինչև 30, այսօր 65 և 8 pm 2.5-ի ցուցանիշը։ Մարդածին և բնական ազդեցությունների հետևանք է տիրող իրավիճակը։
Նա նշեց, որ առաջիկա ավագանու նիստով ավագանու որոշման մեջ լրացուցիչ փոփոխություններ կներկայացնեն, որով նվազեցնելու են մարդածին աղբյուրներից արտանետումները և լրացուցիչ սահմանափակումներ են կիրառվելու շինհրապարակների նկատմամբ։