«Յուվենտուսի» սերբ հարձակվող Դուշան Վլահովիչը մեծ հավանականությամբ ընթացիկ մրցաշրջանի ավարտից հետո կհեռանա թուրինյան ակումբից։
Իսպանական «Sport» պարբերականի հաղորդմամբ՝ «Բարսելոնան» մի քանի պատճառներով սառեցրել է Վլահովիչի նկատմամբ իր հետաքրքրությունը։ Նախ, կատալոնացիները կասկածում են սերբի խաղային որակներին, իսկ երկրորդ՝ գլխավոր խոչընդոտը նրա ֆինանսական պահանջներն են՝ 12 միլիոն եվրո մեկ մրցաշրջանի համար։
«Միլանը» շատ ավելի մեծ հնարավորություն ունի Վլահովիչին ձեռք բերելու։ Սերբ հարձակվողը կարող է Ա Սերիայի մեկ թոփ-ակումբը փոխարինել մյուսով։
Transfermarkt-ը 25-ամյա ֆուտբոլիստի տրանսֆերային արժեքը գնահատում է 35 միլիոն եվրո, սակայն ամռանը նրան հնարավոր կլինի ձեռք բերել անվճար՝ որպես ազատ գործակալի։