Փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանը հաստատել է «Ոստիկանության բարեվարքության և կարգապահական կանոնագիրք» օրենքի և հարակից օրենքների կիրարկումն ապահովող միջոցառումների ցանկը

ՀՀ փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանը որոշում է ստորագրել, որով հաստատել է  «Ոստիկանության բարեվարքության և կարգապահական կանոնագիրք» օրենքի և հարակից օրենքների կիրարկումն ապահովող միջոցառումների ցանկը։ Այս մասին  Iravaban.net–ը տեղեկանում է կառավարության e-gov.am էլեկտրոնային համակարգից։

Հիմք ընդունելով «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ մասը և Հայաստանի Հանրապետության կառավարության 2021 թվականի փետրվարի 25-ի N 252-Լ որոշման հավելվածի 106-րդ և 107-րդ կետերը`

1. Հաստատել`
1) «Ոստիկանության բարեվարքության և կարգապահական կանոնագիրք» 2025 թվականի հոկտեմբերի 2-ի ՀՕ-315-Ն օրենքի կիրարկումն ապահովող միջոցառումների ցանկը` համաձայն N 1 հավելվածի.
2) «Ոստիկանության մասին» օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» 2025 թվականի հոկտեմբերի 2-ի ՀՕ-316-Ն և «Ոստիկանության մասին» օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» օրենքում լրացում կատարելու մասին» 2025 թվականի հոկտեմբերի 2-ի ՀՕ-323-Ն օրենքների կիրարկումն ապահովող միջոցառումների ցանկը` համաձայն N 2 հավելվածի.
3) «Ոստիկանությունում ծառայության մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» 2025 թվականի հոկտեմբերի 2 ի ՀՕ-317-Ն օրենքի կիրարկումն ապահովող միջոցառումների ցանկը` համաձայն N 3 հավելվածի․
4) «Փրկարար ծառայության մասին» օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» 2025 թվականի հոկտեմբերի 2-ի ՀՕ-319-Ն օրենքի կիրարկումն ապահովող միջոցառումների ցանկը` համաձայն N 4 հավելվածի․
5) «Փրկարարական ծառայության կանոնագիրքը հաստատելու մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» 2025 թվականի հոկտեմբերի 2-ի ՀՕ-320-Ն օրենքի կիրարկումն ապահովող միջոցառումների ցանկը` համաձայն N 5 հավելվածի։

Leave a Comment