Դեկտեմբեր 11,2025 19:15
-Հայաստանում որեւէ ուժ, մարդկանց խումբ, եթե որոշի անել այն, ինչ ինքը արել է 2018-ին՝ թավշյա հեղափոխություն, դա արդեն քրեականացված է: Մի բան կգտնեն, կսարքեն, մարդկանց կտանեն բանտեր: Նիկոլ Փաշինյանը քրեականացրել է թավշյա հեղափոխությունը,- այսօր լրագրողներին ասաց Բագրատ սրբազանի եւ մյուսների գործով միակ կին մեղադրյալ Լիդյա Մանթաշյանը:
Մանթաշյանի խոսքով՝ իշխանությունները ժողովրդի ուժն են փորձում հանել՝ ներարկելով, թե մենք չենք կարող պայքարով որեւէ հաջողության հասնել ո՛չ ներքին, ո՛չ արտաքին թշնամու դեմ. « Բայց գաղափարի շուրջ հավաքված ժողովուրդը մեժ ուժ է»:
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը: