Բալոտելին նշել է կարիերայի երկու ամենաբարդ մրցակիցներին — Armsport.am

Իտալացի հարձակվող Մարիո Բալոտելին նշել է այն երկու պաշտպաններին, որոնց դեմ խաղալն իր համար ամենաբարդն է եղել։

«Նախ և առաջ պետք է ասեմ, որ հիմնական խնդիրը ես էի։ Եթե իմ ֆիզիկական և մտավոր վիճակը լավ լիներ, ոչ մի պաշտպան անհաղթահարելի չէր լինի ինձ համար։ Այնուամենայնիվ, ես հատկապես կցանկանայի առանձնացնել Տիագո Սիլվային և Սերխիո Ռամոսին։ Նրանք ունեին բոլոր անհրաժեշտ որակները»,- ասել է Բալոտելին pianetamilan.it-ին տված հարցազրույցում։

Տիագո Սիլվան ներկայումս խաղում է բրազիլական «Ֆլումինենսեում», մինչդեռ Սերխիո Ռամոսը վերջերս լքել է մեքսիկական «Մոնտերեյը» և ցանկանում է վերադառնալ Եվրոպա։

Նշենք, որ ներկայումս Բալոտելին չունի պրոֆեսիոնալ պայմանագիր և մարզվում է Իտալիայի Բրեշիա քաղաքի տեղական ակումբում։

Leave a Comment