Մոդրիչը կփորձի Ռեալի ֆուտբոլիստին համոզել տեղափոխվել Միլան — Armsport.am

«Միլանը» ցանկանում է պայմանագիր կնքել Մադրիդի «Ռեալի» ուկրաինացի դարպասապահ Անդրեյ Լունինի հետ։ Այս մասին հայտնում է լրագրող Էկրեմ Քոնուրը։

Աղբյուրի տեղեկություններով՝ «ռոսոներիների» փորձառու կիսապաշտպան Լուկա Մոդրիչը, որը նախկինում երկար տարիներ պաշտպանել է մադրիդյան գրանդի գույները, կփորձի համոզել նախկին թիմակցին միանալ իտալական ակումբին։

Լունինի գործող պայմանագրի ժամկետը «սերուցքայինների» հետ նախատեսված է մինչև 2030 թվականի կեսերը։ Դարպասապահի տրանսֆերային արժեքը գնահատվում է 18 միլիոն եվրո։ Հիշեցնենք, որ ուկրաինացին «արքայական» ակումբի շարքերը համալրել է 2018 թվականին։

Leave a Comment