Տնտեսական փոխգործակցության ոլորտում կարևոր տարրերից է տրանսպորտային ենթակառուցվածքների դիվերսիֆիկացիան․ Մոսկվայում անցկացվող Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստին ասել է Նիկոլ Փաշինյանը։
Ըստ նրա՝ տարածաշրջանային հաղորդակցությունների ապաշրջափակումը կարող է դառնալ կարևոր գործոն տարածաշրջանային կապերի ընդլայնման և տնտեսական կայունության ամրապնդման համար բոլոր երկրների համար։
«Այս առումով ուզում եմ ողջունել Ադրբեջանի նախագահի որոշումը՝ Ադրբեջանի տարածքով դեպի Հայաստան բեռների տարանցման արգելքի չեղարկման վերաբերյալ։ Սա նշանակալի ձեռքբերումներից մեկն է՝ ուղղված մեր տարածաշրջանում խաղաղության և կայունության հաստատմանը»,- ասել է Փաշինյանը։