«Դուրս եկեք, ժողովուրդ, խանգարում եք, դուրս եկեք տարածքից, գործողություններ են իրականացվում…»,- ուժայինները լրագրողներին հեռացրին Արցախի Հանրապետության ներկայացուցչությունից, որտեղ խուզարկություն էր իրականացվում` արցախցիների վերադարձի վերաբերյալ խորհրդարանական լսումներից մեկ օր անց:
«Ձեզ որերորդ անգամ եմ ասում՝ դուրս եկեք, չեք հասկանո՞ւմ»,-քննչական գործողություններ իրականացնող անձանցից մեկը կոպտորեն ստիպեց լրագրողներին դուրս գալ: Լրագրողներին հեռացնելուն պես՝ Արցախի Հանրապետության ներկայացուցչության շենքի դուռը ներսից կողպվեց:
Հիշեցնենք, որ փաստաբան Ռոման երիցյանը տարակուսանք էր հայտնել, թե 2021թ տեղի ունեցած իրադարձությունն ի՞նչ կապ ունի Արցախի Հանրապետության ներկայացուցչության մշտական տեղակայման վայրի հետ: Նա նաեւ նշել էր, որ թե Արցախի Հանրապետության ներկայացուցչության մշտական տեղակայման վայրում ինչ փաստաթղթեր են փնտրում՝ իր համար հասկանալի չէ:
Տեսանյութն ամբողջությամբ
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը: