Հայաստանի հավաքականի չորս բռնցքամարտիկ արդեն ապահովել է աշխարհի առաջնության առնվազն բրոնզե մեդալ

Միացյալ Արաբական Էմիրություններում ընթացող բռնցքամարտի տղամարդկանց աշխարհի առաջնությունում այսօրվանից մեկնարկել են քառորդ եզրափակչի  մեդալային մենամարտերը։

«Dubai Tennis Stadium»-ում Հայաստանը հանդես է գալիս բավականին հաջող եւ պատմության մեջ առաջին անգամ աշխարհի առաջնությունում քառորդ եզրափակչի ինը մասնակից ունի։

Այսօր ցերեկը պայքարի մեջ մտած մեր հինգ տղաներից չորսը արդեն հաղթահարել են նաեւ այս փուլը եւ կիսաեզրափակչում են։

Իրենց համար առնվազն բրոնզե մեդալ ապահովել են 60 կգ քաշային Արթուր Բազեյանը, 67 կգ՝ Հովհաննես Բաչկովը, 86 կգ՝ Ռաֆայել Հովհաննիսյանը եւ գերծանր քաշային Դավիթ Չալոյանը։

Այսօր ուշ երեկոյան ռինգ մտնելու են նաեւ 51 կգ քաշային Ռուդոլֆ Գարբոյանը, 57 կգ՝ Ժիրայր Սարգսյանը, 80 կգ՝ Արտուշ Հովհաննիսյանը եւ 92 կգ՝ Նարեկ Մանասյանը;

       Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Leave a Comment