«Եվրոպական հրամանատարությունը սերտորեն աշխատում է ՀՀ ՆԳՆ-ի և ՊՆ-ի հետ՝ առաջ մղելու կայուն խաղաղությանը նպաստող ընդհանուր նպատակները»

Դեկտեմբեր 10,2025 15:45

ԱՄՆ Եվրոպական հրամանատարության Գործընկերության, անվտանգային համագործակցության և զանգվածային բնաջնջման զենքերի հակազդման հարցերով փոխտնօրեն, բրիգադային գեներալ Քրիս Մքինիի գլխավորած պատվիրակությունն այցելեց Հայաստան՝ աջակցելու օգոստոսի 8-ին Սպիտակ տանը տեղի ունեցած գագաթնաժողովում ձեռք բերված պայմանավորվածություններին։

Եվրոպական հրամանատարությունը սերտորեն աշխատում է Հայաստանի Հանրապետության ներքին գործերի և պաշտպանության նախարարությունների հետ՝ առաջ մղելու կայուն խաղաղությանը նպաստող ընդհանուր նպատակները, այդ թվում՝ համագործակցության ընդլայնումը քիմիական, կենսաբանական, ճառագայթային և միջուկային պաշտպանության ասպարեզում և զինված ուժերի շարունակական արդիականացման աշխատանքներում։

ՀՀ-ում ԱՄՆ դեսպանություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Leave a Comment